Հասարակություն 

Ազգային ժողովի պատգամավորներն ազատ կարձակվեն

analitik.am

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ազգային Ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով։

Ենթադրում եմ, որ գլխավոր դատախազի կողմից պատգամավորներին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր չի ներկայացվի, այլ կներկայացվի քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն՝ չհիմնավորված քրեական գործը դամոկլյան սրի պես պահելով նրանց գլխին, մինչև իրավիճակի հանգուցալուծումը։
Թե ի՞նչ ԵԼՔՈՎ կավարտվի հարուցված քրեական գործը՝ կախված կլինի թե՛ քաղաքական
պայմանավորվածություններից, և թե՛ իրավիճակից․․․

Այդուհանդերձ, իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ ԱԺ պատգամավորները 72 ժամը լրանալուց հետո պետք է անհապաղ ազատ արձակվեն, քանի որ ԱԺ առաջիկա հերթական նիստը կայանալու է ս․թ․ մայիսի 2-ին։

Նույն շարքից