Հայաստան Քաղաքականություն 

Կարեն Կարապետյանը դիմելու է դատախազությանը ԱԺ ներկայացրած միջնորդությունը ետ վերցնելու համար

analitik.am

Քիչ առաջ ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դիմելու է Գլխավոր դատախազությանը ԱԺ պատգամավորների կալանավորման վերաբերյալ ԱԺ-ին ներկայացրած միջնորդությունը ետ վերցնելու համար:
Կարապետյաննշեց, որ հիմա գնում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի քննարկի գոյություն ունեցող հարցերը. «Այս պահին ես գնում եմ Պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք: Վաղվա օրը չափազանց կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք և սթափություն, որ աշխարհին ցույց կտանք՝ մենք՝ հայերս, անկախ նրանից, թե ինչքան բարդ խնդիրներ կան, չլուծված հարցեր կան, կարող ենք նստել և տրամաբանական լուծում տալ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանի հետ հանդիպել է նաև ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը:

Նույն շարքից