Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

ՌԴ-ն Հայաստանում տիրող իրավիճակի մասին

analitik.am

Կրեմլը Հայաստանում կատարվող իրադարձությունները համարում է ՀՀ ներքին գործը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Տեղեկացնում է ՌԻԱ-ն:

Պեսկովը նաև նշել է, որ ՌԴ-ն ուշադիր հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին:

«Հայաստանը մեր մտերիմ դաշնակիցն է, պետություն, որի հետ մենք զարգացնում ենք ամենասերտ հարաբերությունները, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, հետևաբար մեզ համար շատ կարևոր է այդ երկիրը, ուստի մենք շատ ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ կատարվում է այդ երկրում»,- ասել է նախագահի մամուլի խոսնակը:

Այն հարցին, թե հայտնի է արդյոք նախագահի ադմինիստրացիային Գյումրիի ռազմական բազայում տիրող հատուկ ռեժիմի  կամ առհասարակ ռուս զինվորականներին տրված հատուկ հրահանգների մասին, վերջինս պատասխանել է, որ այդ հարցով լավ կլինի դիմեն ՌԴ պաշտպանության նախարարություն:

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է Երևանում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերը:

Նշենք նաև, որ քիչ առաջ ազատ արձակվեց ձերբակալված Նիկոլ Փաշինյանը, իսկ ավելի շուտ էլ ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ միջնորդություններ են ներկայացվել ՀՀ ԱԺ՝  Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելու համար:

Նույն շարքից