Միջազգային Քաղաքականություն 

Ինչ կանի Մոսկվան, եթե Հայաստանի իշխանություններն օգնություն խնդրեն. Պարզաբանում է Պուտինի խոսնակը

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ոչ տեղին է անվանել այն հիպոթետիկ քննարկումները, որ Ռուսաստանը կարող է Հայաստանի իշխանություններին օգնել երկրի ներքին խնդիրները լուծելու հարցում:

«Կրեմլի գծի մասով ես որևէ բան ասել չեմ կարող: Դուք գիտեք, որ նախագահը օրեր առաջ հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ և շնորհավորել վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Դրա համար բարձրագույն մակարդակով շփումներ եղել են, սակայն թե ինչ քննարկում է եղել, ես հիմա չեմ կարող ասել»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, դիմել են արդյո՞ք հայաստանյան իշխանությունները Մոսկվային՝ խնդրելով օգնություն կամ խորհրդակցություն:

Հարցին, թե որ դեպքում Մոսկվան կարող է միջամտել հարցին, Պեսկովն ասել է՝ ինչո՞ւ պետք է Մոսկվան միջամտի:

Իսկ այն հարցին, թե ինչ կանեն ռուսական իշխանությունները, եթե Հայաստանն օգնության հարցով դիմի, Պուտինի խոսնակն ասել է, որ այս հարցում հիպոթետիկ քննարկումները տեղին չեն:

 

Նույն շարքից