Իրավական 

ՀՀ դատախազությունը ստացել է Կարեն Կարապետյանի կողմից միջնորդագրերի հետկանչի գրությունը

analitik.am

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանից ստացվել է գրություն՝ միջնորդագրերի հետկանչի գործընթացի հնարավորությունը քննարկելու վերաբերյալ, որը հարգվել է։

Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ նշելով, որ   ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը՝ պատասխանելով  հարցին, թե փոխվարչապետի դիմումի վերաբերյալ գլխավոր դատախազությունն ինչ որոշում է կայացրել, ստացել է պատասխան.

«ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան միջնորդագրեր էին ներկայացվել ՀՀ Ազգային ժողով՝ համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելուն, ինչպես նաև նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչի մասին տեղեկացվել է:

Դրանից հետո ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանից ստացվել է գրություն՝ միջնորդագրերի հետկանչի գործընթացի հնարավորությունը քննարկելու վերաբերյալ, որը հարգվել է»,- ասել է Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ առավոտյան  Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը,Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը ձերբակալված էին։

 

Նույն շարքից