Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հանրապետական կուսակցությունն այլևս  Հայաստանում իշխանություն չի լինելու. Արարատ Միրզոյան

analitik.am

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթին  հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունն այլևս  Հայաստանում իշխանություն չի լինելու: Նա խոսեց նաև անելիքների մասին՝ նշելով. «Օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու: Պետական իշխանության մեջ ներգրավված մարդիկ բիզնես արտոնություններ չեն ունենալու: Մենք պետք է կարգավորենք ընտրական օրենսգիրքը և ամբողջ ընտրական համակարգը: Հայաստանում պետք է լինեն միայն ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններ: Իշխանությունը ժողովրդինն է,  և ժողովուրդն իր իշխանությունն իրացնելու է  ընտրությունների միջոցով: Դպրոցներին ու մանկապարտեզներից պետք է դուրս բերենք քաղաքկանությունից»:

Նույն շարքից