Այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ մի տարեց մարդ, ում հանրահավաքի կազմակերպիչները ներկայացրեցին որպես քառօրյա պատերազմի ժամանակ զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկ։ Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցող մարդն Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկը չէ և որևէ կապ չունի հերոսի հետ։ Ըստ մեր աղբյուրի, Ռոբերտ Աբաջյանի պապիկը վրդովված և վիրավորված է՝ տեսնելով, որ ինչ-որ մարդիկ շահարկում են իր և իր հերոս թոռնիկի անունը։
Լուսանկարում Ռոբերտ Աբաջյանի պապիկն է, իսկ այս լուսանկարում ինքնակոչ անձը.
Հիշեցնենք, որ ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգևատրվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։