Միջազգային Քաղաքականություն 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում տեղի ունեցող դեպքերի մասին

analitik.am

Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Այս մասին, ըստ РИА Новости գործակալության, հայտնել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը:

Նա նշել է, որ Գուտերեշը նկատի է առել Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունը և կոչ արել բոլոր կողմերին շարունակել զսպվածություն  ցուցաբերել, խուսափել բռնություն հրահրող հռետորաբանությունից և աշխատել կառուցողական երկխոսության հիման վրա:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասաց, որ թողնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Նույն շարքից