Հայաստան Քաղաքականություն 

Շմայսը՝ այն մասին, թե ինչպես է ապրելու հիմա՝ Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը չի տխրել Սերժ Սարգսյանի հրաժարականի համար: «Շատ լավ եմ զգում, ինչ ա եղել որ: Մինչև հիմա ինչպես էի ապրում, այնպես էլ կշարունակեմ ապրել»,-«Ժամանակ»-ին ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե մինչև հիմա ՀՀԿ-ի համար էր աշխատում, երեկ Փարաքարի ճանապարհն էր փակել, որ մարդիկ չգան հանրահավաքի, Շմայսը պատասխանեց. «Շարունակելու եմ ապրել առօրյա կյանքով: Ամեն ինչ լավ է»:

Հարցին՝ դժվա՞ր չի լինի առանց իշխանության, Սերժ Սարգսյանի հովանավորության: «Ես երբեք չեմ վայելել Սերժ Սարգսյանի հովանավորությունը, բայց Սերժ Սարգսյանը իմ ընգերն ա ու մինչև վերջ էլ իմ ընգերն ա լինելու: Սահմանափակեցինք ինտերվյուն»,-ասաց նա ու անջատեղ հեռախոսը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 88
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    88
    Shares

Related Articles