Հասարակություն 

Ռուբեն Վարդանյանը՝ Հայաստանում տեղի ունեցածի մասին

analitik.am

«Ես քաղաքական գործիչ չեմ և չեմ ուզում դառնալ: Մենք Նուբարի հետ արդեն 18 տարի փորձում ենք ամեն ձևով Հայաստանը և հայ ազգը դարձնել բարգավաճ: Դա անում ենք ոչ թե խոսքերով, այլ գործերով: Մենք ուրախ կլինենք, որ այն էներգիան, այն էմոցիան, որ երեկ կար, փոխի Հայաստանը դեպի լավը»,-այսօր Ծիծեռնակաբերդում հայտարարեց հայազգի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե այն, ինչ կատարվեց Հայաստանում, հեղափոխությո՞ւն էր, թե՝ այլ բան:

Վարդանյանն իր ուրախությունը հայտնեց կապված այն բանի, որ  ապրիլի 24-ին ներքին խնդիրները մի կողմ մղվեցին ու հիմա հայությունը միաբանված է: Վարդանյանի խոսքերով, ներքին խնդիրներին լուծում տալը կարևոր է, բայց պետք է հասկանալ, որ հայությունն ավելի մեծ է, էլի կարևոր հարցեր կան, իսկ հիմա պետք է նոր Հայաստան կառուցել:

 

Նույն շարքից