Հասարակություն 

Ավտովթար՝ Սարալանջի փողոցում. Տուժել է չորս քաղաքացի

analitik.am

Ապրիլի 23-ին, ժամը 23:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` դեպի Հաղթանակի զբոսայգի տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 4 տուժած տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Նույն շարքից