Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին

analitik.am

Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին և  ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Երևանի քաղաքապետի տեղակալներն ու աշխատակազմի քարտուղարը  ծաղկեպսակ են դրել հուշակոթողին ու ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

Նույն շարքից