Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ապրի Նիկոլը. Արթուր Բաղդասարյանը գովեստի խոսքեր է շռայլում Փաշինյանի հասցեին

analitik.am

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղադարյանը կարծում է, որ պետք է տեղի ունենան նոր ընտրություններ, որոնց ժամանակ կընտրի ժողովուրդը, ոչ թե փողը:
Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՕԵԿ նախագահը հայտարարեց, թե ապրի Նիկոլը, որ հարթակից խոսեց քաղաքական հանդուրժողականության և ոչ թե ատելության մասին: Բաղդասարյանի խոսքերով, ժողովուրդն ընդվզել է, դրա համար հիմա պետք է ընտրություններ տեղի ունենան, մարդիկ ուզում են քվեարկեն, որպեսզի Հայաստանում բան փոխվի:

ՕԵԿ նախագահը նաև ցանկացավ շեշտել, որ հենց իրենք են եղել առաջին ուժը, որ դեռ մեկ շաբաթ առաջ խոսել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ այն համարելով միակ ուղին ստեղծված իրավիճակից դուրս գալու համար՝ հավելելով նաև, որ իրենք միշտ եղել են պայքարում և թվով 5 հայտարարություն են տարածել սկսված գործողությունների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է հարցին, թե սպասելի էր արդյո՞ք իր համար Սերժ Սարգսյանի հրաժարականը, Բաղդասարյանը հայտարարեց՝ և սպասելի էր, և անսպասելի:

 

Նույն շարքից