Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ես մաղթում եմ հայ ժողովրդին, որ շատ չտարվեն այս իրավիճակով. Լուկաշենկո

analitik.am

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է օգնել Հայաստանին կարգավորել ներքաղաքական խնդիրները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես մաղթում եմ հայ ժողովրդին, որ շատ չտարվեն այս իրավիճակով, որովհետև իշխանություն փոխելը հեշտ է, սակայն հետո պետք է արդյունք ցույց տալ, իսկ մարդիկ սպասելու են դրան: Աստված տա, որ տաղանդավոր և խելացի հայ ժողովուրդը կարողանա դուրս գա այս իրավիճակից»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Բելոռուսի նախագահը նաև նշել է, որ Հայաստանն օտար չէ իր երկրի համար, երկու երկրներն էլ ԵԱՏՄ անդամ են. «Պետք է զանգահարել նրանց, հարցնել, թե ինչպես կարող ենք օգնել»:

 

Նույն շարքից