Տնտեսություն 

Հանդիպել են Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից:

Քննարկվել է հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գործարար միջավայրին և տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, «Հայաստանի ներդրողների ակումբի» կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:

  • 75
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    75
    Shares

Related Articles