Միջազգային Քաղաքականություն 

Նավալնին շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին` Հայաստանյան իրադարձությունների առթիվ

analitik.am

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները և շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին: Նա իր  Twitter-յան  էջում գրել է.

«Հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանությունն ակնհայտ է. ցմահ իրենց պաշտոնները զբաղեցնել ցանկացող քաղաքական գործիչների հետ փոխգործակցության լավագույն միջոցը փողոց դուրս գալն է: Փոքր-ինչ քաջություն և հաստատակամություն՝ ամեն ինչ անմիջապես իր տեղն է ընկնում: Շնորհավորում եմ Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց ուզածին հասնելու համար»:

Հիշեցնենք, որ Հայաստանում տասն օր տևած բողոքի ցույցերից հետո ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց  վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին:

Նույն շարքից