Հասարակություն Սպորտ 

Ի հիշատակ հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի Կամո Ունանյանը Ստամբուլում հաղթանակ տարավ

analitik.am

Ապրիլի 20-22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացավ կարատեի թվով իններորդ WSF վարկածով աշխարհի առաջնությունը: Այս առաջնությանը մասնակցում էին 45 պետության մարզիկներ, այդ թվում մեր հայրենակից աշխարհի և եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը: Մեր մարզիկը ունեցավ չորս մենամարտ:

1/8-րդում, մրցելով ռումինացի մարզիկի դեմ, դուրս եկավ քառորդ եզրափակիչ , որտեղ մեր մարզիկի հակառակորդն էր Ադրբեջանը ներկայացնող Արիվ Մամադովը, Ունանյանը այստեղ ունեցավ դժվարություններ, քանզի կար ճնշում երկրպագուների կողմից և կողմնակալական մրցավարություն , սակայն մարզիկը  վերջին 30 վայրկյանում  տապալեց ադրբեջանցուն և անցավ ½-րդ կիսաեզրափակիչ, այստեղ նրա մրցակիցը հարևան Իրանի ներկայացուցիչն էր՝ Առաշ Պիռֆալակը, ում նույնպես մեր մարզիկը հաղթելով դուրս եկավ եզրափակիչ:

Եզրափակիչում արդեն պայքար մղեց բուլղարացի Իվայլո Պետկովի դեմ և, վստահ հաղթանակ տանելով, դարձավ WSF վարկածով կարատեի աշխարհի չեմպիոն: Կամո Ունանյանը շատ լուրջ կողոսկրային վնասվածքով իր հաղթական մասնակցությունն ունեցավ Ստամբուլում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք որ Ապրիլի 7-ին Գերմանիայում կայացած WKF վարկածով միջազգային մրցաշարում նա, պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցնելով, ստացել էր նաև լուրջ վնասվածք, բժիշկները բացառել էին նրա հետագա մասնակցությունն այլ մրցաշարերին, սակայն նա բացառիկ կամք դրսևորելով գնաց ռիսկային քայլի, մեկնեց Ստամբուլ և ի հիշատակ հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի՝ ձեռք բերեց մեծ ու ոգևորող հաղթանակ:

Մարզիկին մաղթում ենք առողջություն և նորանոր ձեռքբերումներ:

Նույն շարքից