գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան հանդիպումը վաղը տեղի չի ունենա. Tert.am

Վաղը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ելք-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա:

Այս մասին հայտնում է  Tert.am-ը, որն էլ իր հերթին նշում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանն ասել է.

«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»:

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ն ձեզ այլ օրակարգ է առաջարկել, նա հորդորեց խոսել ՀՀԿ-ի հետ:

  • 126
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    126
    Shares

Related Articles