Հայաստան Քաղաքականություն 

Ո՞ր հանրապետականներն են որոշել պաշտպանել Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Լուրջ խմորումներ են սկսվել ՀՀԿ խմբակցությունում: Խմբակցության պատգամավորների մի մասը հակված է պաշտպանելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, քանի որ համարում են, որ Կարեն Կարապետյանի վարչապետության դեպքում Հայաստանը վերջնականապես կկորցնի իր ինքնուրույնությունը և կվերածվի ռուսական գավառի:

Այս թևը պայմանականորեն կարելի է անվանել Հայաստանի ինքնիշխան ապագայով մտահոգվողների թև, և նրանք համարում են, որ հարցը ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի հաղթանակն է, այլ Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության գոյության հարցը»:

Մանրամաս՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից