Հասարակություն Պատահարներ 

Mersedes-ի մասնակցությամբ մահվան ելքով վթար՝ Շիրակի փողոցում

analitik.am

Ապրիլի 24-ին, ժամը 21:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ Կենտրոնական զինվորական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ. Գ.-ն (ծնված 1959 թ.) Mersedes C մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գ. Ա.-ին և Ա.-ին (ազգանունը չի հաջողվել պարզել), այնուհետև բախվել է Կենտրոնական զինվորական հավաքակայանի սպասասրահի ճաղավանդակներին: Վրաերթի հետևանքով Գ. Ա.-ն մահացել է տեղում, իսկ Ա.-ն՝ «Էրեբունի» հիվանդանոց հոսպիտալացման ճանապարհին:

Ավտոմեքենայի ուղևորները՝ Մ. Ե.-ն (ծնված 1966 թ.), Ս. Ս.-ն (ծնված 1977 թ.) և Ա. Ղ.-ն (ծնված 1965թ.) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան և օգնել են Գ. Ա.-ի դին տեղափոխել դի տեղափոխող ավտոմեքենա:

«Էրեբունի» ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ վարորդը՝ Մ. Գ.-ն վնասվածքներով դիմել է ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նույն շարքից