Հայաստան Քաղաքականություն 

Ժողովրդի ընտրյալն այդպես չի ընտրվում. Ի՞նչ է առաջարկում Կարեն Կարապետյանը

analitik.am

«Ես որևէ երկիր չգիտեմ, որ ժողովրդի թեկնածուն այդպես ընտրվի, դրա համար գոյություն ունեն ընտրություններ: Հիմա մեկ քաղաքացու համար ինչ-որ մեկն է ընդունելի, մեկ ուրիշի համար բոլորովին այլ գործիչ է ընդունելի, ինչպե՞ս մենք վարվենք: Ժողովրդի ընտրյալն այդպես չի ընտրվում»,-այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ վարչապետի թեկնածուն պետք է լինի ժողովդի ընտրյալը:
Կարապետյանը հայտնեց, որ առաջարկում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և եթե ժողովրդի թեկնածուն Փաշինյանն  է, ապա ինքը կգնա:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով,  իր համար միակ ճանապարհը քաղաքական ուժերի համագործակցությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Կարապետյանը վստահ է, որ բոլոր հարցերը պետք է քննարկվեն սեղանի շուրջ՝ սկսած Ընտրական օրենսգրքից վերջացած մյուս հարցերով:

Նույն շարքից