Հայաստան Քաղաքականություն 

ՕԵԿ-ը պնդում է, որ արդեն մեկ շաբաթ է ակտիվ մասնակցում է ընդվզմանը

Օրինաց երկիր կուսակցությունը, որ արդեն մեկ շաբաթ է իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում համաժողովրդական ընդվզմանը և ամենօրյա ռեժիմով հնչեցված քաղաքական հայտարարություններով իր զորակցությունն ու քաղաքական աջակցությունն է ցուցաբերել խաղաղ քաղաքացիական անհնազանդությանը, որպես հանգուցալուծում առաջարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,  կոչ  է անում այսօրվա իշխանություններին` հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրողությունները , ցուցաբերել խոհեմություն և ընդառաջ գնալ համաժողովրդական շարժման առաջարկներին և շուտափույթ հանգուցալուծում տալ ստեղծված իրավիճակին ` հանուն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության:

Իրավապահներից պահանջում ենք  զերծ մնալ ցուցարարների և շարժման մասնակիցների նկատմամբ ուժի հնարավոր  կիրաժման որևէ դրսևորումից :Միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին իրենք ակտիվ և խաղաղ  մասնակցությունն ունենալ համաժաղովրդական շարժմանը` այն հասցնելով իր տրամաբանական ավարտին:

ՕԵԿ մամուլի ծառայություն

 

  • 97
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    97
    Shares

Related Articles