Քաղաքականություն 

Նախկին լրագրող, այժմ պատգամավոր Մարգարիտ Եսայանը չի ցանկանում լսել նախկին լրագրող, այժմ պատգամավոր Փաշինյանի մասին

analitik.am

Հերիք է լրագրողները զբաղվեն քաղաքականությամբ: Լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովում հայտարարել է նախկին լրագրող, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Եսայանը խորհուրդ տվեց սպասել որոշումներին, որոնք կլինեն այնպիսին, ինչպիսին Սահմանադրությունն է պահանջում:
Նիկոլ Փաշինյանի մասին հարցը լսելիս, պատգամավորը բարկացավ և հայտարարեց, որ պետք չի վերջինիս մասին իրեն հարց տալ. «Նիկոլ Փաշինյանի մասին ինձ հարց չտաք, ես իմ սուբյեկտիվ կարծիքն ունեմ: Ես ժողովրդի մասի եմ խոսում, ժողովուրդն ասելիք ունի, քայլ է արել, հարգում եմ ժողովրդին, և ժողովրդի պահանջը կատարվել է, Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, իսկ Նիկոլ Փաշինյան անձի մասին ունեմ իմ դիրքորոշումը»:

 

Նույն շարքից