ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության նիստից հետո հայտարարել է, որ քննարկվելու է ՀՀԿ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի ազատման հարցը: Բաղդասարյանը հաստատել է, որ օրակարգում նման հարց կա:
Ինչ վերաբերում է նրան, որ որոշ հանրապետականներ կարող են կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը թերհավատորեն է մոտենում դրան. «Հանրապետականը միասնական է: Երբ որոշում կայացնենք, դրա մասին կխոսենք»:
Բաղդասարյանը նաև հայտնել է, որ ՀՀԿ-ն ներկայացնելու է վարչապետի իր թեկնածուին: