Հայաստան Քաղաքականություն 

Դաշնակցական պատգամավորն էլ է միանում Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը միանում է Նիկոլ Փաշինյանին.

Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26 եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետևում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին և իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով նրանց ընկերը:

Այս ամենը նկատի ունենալով և իմ ընտրողների պահանջին արձագանքելով այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը:

Սա իմ անձնական որոշումն է

  • 94
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    94
    Shares

Related Articles