Իրավական 

Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և ներքին զարգացումներին չի միջամտում. Աշոտ Ահարոնյան

analitik.am

ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է.

Սոցցանցի որոշ օգտատերեր ոստիկանության ծառայողների անձնական էջերից կամ ոստիկանության պաշտոնական կայքից վերցնելով ոստիկանության ծառայողների լուսանկարները` դրանք օգտագործում են ապատեղեկատվություն տարածելու և կեղծ մթնոլորտ ստեղծելու համար:
Կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և ներքին զարգացումներին չի միջամտում:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ հորինվածքն իրականություն ներկայացնելու ձեռնարկներից:

Նույն շարքից