Հայաստան Քաղաքականություն 

Մի քանի կարևոր հանդիպում ունեմ, Հանրապետականը պետք է կապիտուլացիա լինի. Նիկոլ Փաշինյանը 2 ժամով հեռացավ

analitik.am

Առավոտյան ժամըը 11:00-ին սկսելով երթը՝ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր կողմնակիցների հետ հասավ Հանրապետության հրապարակ, որտեղ գտնվում են մեծ թվով ցուցարարներ: Փաշինյանն այստեղ հայտարարե, որ մի քանի կարևոր հանդիպում ունի, 2 ժամով պետք է հեռանա, իսկ ասելիքների մասին մանրամասն կխոսի հանրահավաքի ժամանակ: Հանրահավաքը տեղի է ունենալու ժամը 19:00-ին, իսկ մինչ այդ լինելու է Նեմռա խմբի համերգը:

Փաշինյանը նաև հայտնեց, որ պայքարին միացել են ոստիկաններ, իսկ ամբողջ հանրապետության տարածքում ցույցերը շարունակվում են:

Ընդդիմադիր պատգամավորը ասաց, որ ՀՀԿ-ի մասով մեկ պահանջ կա, այդ կուսակցությունը պետք է կապիտուլացիա լինի:

 

Նույն շարքից