Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Դեսպանի մեկնաբանություններն ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման մասին լուրը սխալ թարգմանություն էր. ԱՄՆ դեսպանատուն

analitik.am

«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է: Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք»:

Այս մասին Analitik.am-ին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի պաշտոնական կայքը տեղեկատվություն էր տարածել, որ իբր ԱՄՆ դեսպանը տեղի ունեցող ցույցերը համարում է օրենքի խախտում և պետք է վերականգնվի հասարակական կարգը:

Նույն շարքից