Հասարակություն Պատահարներ 

Բաղրամյան պողոտայում վթար է տեղի ունեցել. Կան տուժածներ

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Սահմանադրական դատարանի դիմաց, բախվել են Hyundai Elysion մակնիշի 35 NL 262 համարանիշի և Mercedes մակնիշի 88 VP 588 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի 35 NV 989 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
    2
    Shares

Related Articles