Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ խմբակցության անդամների հետ

Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ պաշտոնական կայքից։

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից հայտնում են, թե հանդիպման առաջին մասին ներկա էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրեց իր հրաժարականի պատճառները եւ խոսեց Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձեւաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն Հանրապետականի միասնության շնորհիվ։

Հանդիպման երկրորդ մասում խմբակցության անդամները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ քննարկել են ներկա քաղաքական իրավիճակը եւ հնարավոր զարգացումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ կուսակցության ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը:

  • 5
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 3
  •  
  •  
    8
    Shares

Related Articles