Հայաստան Քաղաքականություն 

Ինչո՞վ է զբաղված Սամվել Կարապետյանի ստեղծած խումբը. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ստեղծել է մի խումբ, որը հանդիպում է Հայաստանի տարբեր արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների հետ՝ փորձելով նրանց համոզել, որ Հայաստանի ապագան պետք է որոշվի ոչ թե հրապարակում, այլ հանրային համախմբման այլ հարթակում: Իրենք էլ պատրաստակամ են ստեղծել այդ հարթակը՝ դրա համար անհրաժեշտ ֆինանսավորում հատկացնելով:

Բնականաբար, փողոցում հայտնված այդ գործիչների համար այս նախաձեռնությունը հրաշալի առիթ է ինքնադրսևորվելու և ձեռքի հետ էլ փող աշխատելու համար, իսկ Կարապետյանները համազգային համախմբման իմիտացիա կստեղծեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից