Պեկինը պատրաստ է ԱՄՆ-ում չինական ներդրումների համար հնարավոր խոչընդոտների ի հայտ գալուն: Այս մասին հայտարարել է Չինաստանի կոմերցիայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հաո Ֆենը, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք սկզբունքորեն դեմ ենք ցանկացած միակողմանի հովանավորչական քայլի: Ամեն դեպքում Չինաստանը պատրաստ է ցանկացած քայլի, որը կարող է լինել Վաշինգտոնի կողմից»,-ասել է չինացի պաշտոնյան:
Ֆենը հիշեցրել է ամերիկյան կողմին, որ չինական կապիտալի շնորհիվ Միացյալ Նահանգներում մեծ թվով աշխատատեղեր են բացվել և այդ կերպ Պեկինը նպաստել է ամերիկյան տնտեսության զարգցմանը: