Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իշխանության գալու դեպքում մի շարք հարցերում իր դիրքորոշումը տարբերվելու է ընդդիմադիր Փաշինյանի դիրքորոշումից

analitik.am

Մարդիկ հիշում են, որ Դուք մի խմբակցությունից եք, որն Ազգային ժողովում դրել էր ԵԱՏՄ-ից Հայաստանից դուրս գալու հարցը: Կենտրոն Հ/Ը-ի եթերում, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է Պետրոս Ղազարյանը՝ փորձելով հասկանալ, դա մնում է արդյո՞ք Փաշինյանի օրակարգում:
«Տեսեք, երբ որ մենք ԵՏՄ-ի հետ կապված մեր հայտարարությունը...Երբ դու ընդդիմություն ես, դա միջոց է պրոբլեմները բարձրաձայնելու: Որովհետև, երբ որ դու ընդդիմություն ես, դու հնարավորություն չունես մյուս կողմերի հետ, իշխանությունների հետ պրոբլեմները քննարկել և լուծել: Այդ լուծմանը նպաստելու միջոցը պրոբլեմների մասին բարձրաձայումն է: Այսինքն մենք ԵԱՏՄ-ի մասին բազմաթիվ պրոբլեմներ կան, որոնք բարձրաձայնում էինք: Հիմա կարող է արդյո՞ք տարբերվել  որպես իշխանություն մեր դիրքորոշումը որպես ընդդիմություն մեր դիրքորոշումից, այո՛, մի պարզ պատճառով. Երբ որ դու իշխանություն ես, հնարավորություն ունես գործընկերների հետ նստել և համբերատար քննարկել այդ հարցեր և հասնել լուծումների»,-բառացիորեն հայտարարել է Փաշինյանը:

Ղազարյանի հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ իշխանության գալով, Փաշինյանը մնացած ոլորտներում էլ այդպես ասի, հնարավոր է արդյո՞ք իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը տարբերվի ընդդիմադիր Փաշինյանի դիրքորոշումից:

«Նայած որ ոլորտում»,-պատասխանել է ընդդիմադիր պատգամավորը:

 

Նույն շարքից