Հասարակություն 

Նոր մանրամասներ՝ «Зимняя вишня»-ի հրդեհից. Հրշեջներին մոլորեցրել են

analitik.am

Կեմերովոյում «Зимняя вишня» սուպերմարկետի հրդեհի ժամանակ հրշեջ ծառայություն ահազանգել են  կենտրոնի դիմաց գտվող շենքի տներից մեկից, ոչ թե հենց սուպերմարկետից: Այս մասին հայտարարել է փաստաբան Ելենա Կիսելյովան, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Փաստաբանի խոսքերով, հրշեջները մաքսիմալ արագ են արձագանքել ահազանգին, սակայն չեն կարողացել ժամանակին օգնության հասնել, քանի որ ահազանգը եղել է հրդեհի բռնկվելուց միայն 4 րոպե հետո: Բացի դրանից, զանգահարողը ասել է, որ ծուխ է տեսնում տանիքում, ինչի պատճառով էլ հրշեջ ծառայությունները չեն կարողացել արագ հասկանալ, թե ինչ է կատարվում:

Կիսելյովան նաև հավելել է, որ դեպքի վայրում հրշեջները տեսել են մարդկանց, ովքեր շատ հանգիստ լքում են առևտրի կենտրոնը:
Հիշեցնենք, որ «Зимняя вишня»-ում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվեց 64 մարդ, նրանց մեծ մասը երեխաներ էին:

 

Նույն շարքից