Հասարակություն 

Մոտ 30 տարեկան տղամարդու դի՝ Ֆլորենս ռեստորանի մոտ

analitik.am

Ապրիլի 26-ին, ժամը 09:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Ֆլորենս ռեստորանային համալիրի մոտակայքում, ճամփեզրից մոտ 5մ հեռավորության վրա տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կիրճից դուրս են բերել մոտ 30 տարեկան տղամարդու (անձի ինքնությունը չի հաջողվել պարզել) դին և մոտեցրել ավտոմեքենային:

Նույն շարքից