Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանն առաջարկել է ՀՀԿ նախագահ ընտրել Կարեն Կարապետյանին

analitik.am

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է կուսակցության նախագահ ընտրել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին և հավելելով, որ հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ կուսակցության օրակարգում կա նախագահի փոփոխության հարցը:

Նույն շարքից