Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը փոշմանե՞լ է

analitik.am

Թուրքիան սկսել է համագործակցել Իտալիայի և Ֆրանսիայի հետ այդ երկրներիc հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու հարցով: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ խոսքը վերաբերում է SAMP/T համակարգերին: Բացի դրանից, Անկարան քննարկում է նաև ԱՄՆ-ից Patriot համակարգեր ձեռք բերելու հնարավորությունը:

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՀՕՊ համակարգերի ձեռք բերելու մասով որոշումները պետությունները կայացնում են ինքնուրույն, սակայն որոշ դեպքերում այդ հարցն անհանգստություն է առաջացնում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան արդեն պայմանագիր են ստորագրել  C-400 ռուսական համակարգեր Անկարային մատակարարելու մասով:

 

Նույն շարքից