Քաղաքականություն 

ՀՀ փոխվարչապետը Մոսկվայում հանդիպել է Պուտինի աշխատակազմի ղեկավարության հետ

analitik.am

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ: Քննարկվել են երեք խումբ հարցեր՝ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում ՀՀ և ՌԴ պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից:

Նույն շարքից