Միջազգային Քաղաքականություն 

Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի առաջնորդին խոստացել է այլևս հրթիռ կրակելով չարթնացնել

analitik.am

Հյուսիսային Կորեայի առաջնորդ ԿԻմ Չեն Ընը խոստացել է այլևս հրթիռ արձակելով չարթնացնել Հարավային Կորեայի առաջնոր Մուն Չժե Ինին: Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Յուն Յոն Չհանը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Չհանը նաև նշել է, որ Կիմ Չեն Ընն առաջարկել է վերջ դնել Կորեական թերակղզում առճակատմանը և կառուցել ամուր, լավ խաղաղություն. «Եկեք ավելի հաճախ հանդիպենք»,-ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:

Նշենք, որ կորեական պետությունների ղեկավարները պատրաստվում են շարունակել բանակցությունները՝ նպատակ ունենալով զարգացնել երկկողմ հարաբերությունները:

 

Նույն շարքից