Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը նամակ է ուղարկել Ալիևին՝ խոսելով նաև ղարաբաղյան հակամարտության մասին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նամակում մասնավորապես նշվում է, որ ամերիկյան կողմը մտադիր է Բաքվի հետ աշխատել շատ ոլորտներում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում կողմերի համար:

ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի հետ հնարավոր կլինի առաջընթաց գրանցել ահաբեկչության դեմ պայքարում, նոր աշխատատեղեր ստեղծելու և Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարելավման հարցերում: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն ջանքերին:
Վերջում Թրամփն ամենայն բարիք է մաղթել Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին:

Նույն շարքից