Միջազգային Քաղաքականություն 

Զատուլինն առաջինը կշնորհավորի այն մարդուն, ով օրենքի սահմաններում կընտրվի Հայաստանի վարչապետ

analitik.am

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը պատրաստ է առաջինը շնորհավորել այն մարդուն, ով օրենքի շրջանակում կընտրվի Հայաստանի վարչապետ: Այս մասին նա հայտարարել է իր ասուլիսի ժամանակ:

 «Պարոն Փաշինյանը, պարոն Կարապետյանը, պարոն Ծառուկյանը կամ մեկ ուրիշը, ով կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու, եթե հաղթի ընտրությունների արդյունքում, ապա բնական է, որ Ռուսաստանը կաշխատի Հայաստանի նոր կառավարության հետ: Կարծում եմ՝ ոչ միայն մենք, այլև շատերն իրենք իրենց համար կկշռադատեն, թե արդյոք պետք է օրինական համարել այն կառավարությունը, որը եկել է իշխանության անօրինական ճանապարհով»,-ասել է նա:

Նույն շարքից