Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն աջակցում է ահաբեկիչներին.Չավուշօղլու

analitik.am

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մեղադրել է ԱՄՆ-ին «Ազգային ինքնապաշտպանության ուժերին» և «Ժողովրդավարական դաշինք» կուսակցությանը աջակցելու մեջ, որոնք Անկարան համարում է ահաբեկչական: Այդ մասին հայտնում  է TASS-ը:

«Այսօր ԱՄՆ-ն աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին, դա պետք է դադարեցվի: Ցավոք «Ազգային ինքնապաշտպանության ուժերը» և «Ժողովրդավարական դաշինքը» վերահսկում են Սիրիայի տարածքի 10%-ը, ինչը մեծ ռիսկ է և սպառնում է մեր ազգային անվտանգությանը Աֆրինում, Մեմբիջում և մոտակա այլ սահմաններում: Այդ պատճառով այդ ահաբեկչական կազմակերպությունները, ինչպես ԴԱԻՇ-ը, պետք է լքեն Սիրիայի տարածքը»,- ասել  է Չավուշօղլուն ռուսաստանցի և իրանցի գործընկերների՝ Սերգեյ Լավրովի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ:

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև ասել է, որ 2016 թվականին ԱՄՆ-ը խոստացել էր, որ այդ ահաբեկչական կազմակերպությունները կլքեն սիրիական տարածքը. «Մենք ուզում ենք, որ ամերիկացիները պահեն իրենց խոստումը և նպաստեն նրան, որ այդ տարածքները վերադարձվեն այնտեղ բնակվող քաղաքացիներին»:

 

Նույն շարքից