Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ

analitik.am

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ու ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը՝ Հայաստանում բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին:

Այս համատեքստում ծայրահեղ կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին:

Շարունակում է կարևոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները և հավաքների և ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները, ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն»:

Նույն շարքից