Միջազգային Քաղաքականություն 

Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը հանդիպելու են գյուղում

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպելու են երկու Կորեաների սահմանին գտնվող Փանմունջոն գյուղում, այս մասին հայտնում է CNN-ը:

Հեռուստաընկերության զրուցակիցը նշել է, որ հանդիպման վայրի մասով առաջարկն արել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը: Այդ գյուղն արդեն պատրաստ է ընդունել նախագահներին:

CNN-ը նաև հավելել է, որ որոշ միջոցառումներ կարող են կազմակերպվել սահմանի հյուսիսկորեական կողմում:

 

Նույն շարքից