Տնտեսություն 

Մերկելը մտադիր է հասնել իր ուզածին

analitik.am

Եվրամիությունը պատրաստվում է հասնել նրան, որ ԱՄՆ-ը չեղյալ համարի մաքսատուրքերը, որոնք հաստատվել են մետաղի համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Reuters-ը:
Մերկելի խոսքերով, ԵՄ անդամ երկրներն անհիմն են համարում Վաշինգտոնի որոշումը և ցանկանում են, որ ամերիկյան կողմը իրենց նկատմամբ չկիրառի նախագահ Թրամփի որոշումը:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրրամփը հրամանագիր ստորագրեց՝ 25 տոկոս մաքսատուրք սահմանելով պողպատի համար և 10 տոկոս մաքսատուրք ալյումինի համար:

 

Նույն շարքից