Ռազմական 

Արցախի նախագահը եղել է առաջնագծում

analitik.am

Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության նախարար, ՊԲ  հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն  Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է բանակային առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրավիճակին, հակառակորդի հավանական ոտնձգությունները կանխելու ուղղությամբ իրականացված ու շարունակվող աշխատանքներին: Ինչպես նախագահին զեկուցել ու հավաստիացրել են զինվորականները, իրավիճակը լիովին գտնվում է մեր ուժերի վերահսկողության ներքո և արկածախնդրության դիմելու պարագայում հակառակորդը հերթական անգամ առիթ կունենա համոզվելու իր ծրագրերի անհեռանկարային լինելու հարցում:  Այս մասին Analitik.am-ին հայտնում են ԱՀ ՊԲ-ից:

Շրջայցի ավարտին Արցախի Հանրապետության նախագահը խնդիրներ է առաջադրել ներկաներին և նշել, որ այսուհետ ևս ծառայությունը առաջնագծում պետք է կազմակերպել առկա իրողություններն ու հավանական զարգացումները հաշվի առնելով:

Նույն շարքից