Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Կրեմլում հույս ունեն ցանկացած դեպքում պահպանել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները

analitik.am

Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական և դաշնակցային հարաբերոթյունները կմնան ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից, իսկ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կմնա Սահմանդրության շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

Պեսկովը հայտարարել է, թե ցանկանում են հայ բարեկամներին որքան հնարավոր է շուտ  կարգավորել իրավիճակը, որը գոյություն ունի այսօր:

Պուտինի խոսնակը նաև հույս է հայտնել, որ ցանկացած դեպքում հայ-ռուսական դաշնակցային, բարեկամական և կառուցողական հարաբերություններն անփոփոխ կմնան երկու երկրների արտաքին քաղաքականության մեջ:

Նույն շարքից