Գլխավոր Ռազմական 

Մարտական դիրքում 20-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել

analitik.am

Մայիսի 4-ին, ժամը 01.10-ին սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ., 2017-1 զորակոչ, Նաիրիի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նույն շարքից