Միջազգային Քաղաքականություն 

Ավելի քան 1600 մարդ է ձերբակալվել ՌԴ-ում ընդդիմության ցույցերի ժամանակ

analitik.am

Ռուսաստանի մի շարք քաղաքներում անցկացվող «Նա մեզ համար ցար չէ» կարգախոսով բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 1600 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է Meduza գործակալությունը՝ հղում անելով  ОВД-Инфо անկախ ռուսական իրավապաշտպան լրատվական նախագծի տվյալներին:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին մեկնարկել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների զանգվածային ցույցերը  ՌԴ տարբեր քաղաքներում՝ Պերմում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վլադիվոստոկում, Կալինինգրադում, Կրասնոդարում:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ կան  տվյալներ առ այն, որ  ձերբակալվածների թվում է նաև Նավալնին:

Ցուցարարները խոստացել են երթերով ու բողոքի ակցիաներով վերադառնալ մայիսի 7-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը:

Նույն շարքից