Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ՌՀՄ-ն դիմել է դատախազություն հայերին վիրավորած ռուս գործիչներին պատասխանատվության ենթարկելու համար

analitik.am

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել կապված լրագրող Միխայել Լեոնտևի և քաղաքական գործիչ Միխայել Յուրևի կողմից արտաբերված խոսքերի հետ:

ՌՀՄ-ի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ կազմակերպությունն արդեն դիմել է «Комсомольской правдa»-ին և  դատախազությանը և սպասում է համապատասխան գնահատական գործիչների կողմից ասված խոսքերի մասով:

Հիշեցնենք, որ վերոնշյալ գործիչները հայտարարել էին, թե առանց ռուսների հայերը հիմա գոյություն չէին ունենա և որ պետք է արյան մեջ խորտակել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը՝ դա անելով ամենացինիկ ձևով:

Նույն շարքից